Շվեդիայում 150 տարվա կտրվածքով 2020-ի կեսին ավելի շատ մարդ է մահացել

Շվեդիայում 150 տարվա կտրվածքով 2020-ի կեսին ավելի շատ մարդ է մահացել

PanARMENIAN.Net - 2020-ի առաջին կեսին Շվեդիան, որն առանձնանում է կորոնավիրուսի դեմ պայքարում խիստ սահմանափակումներ չմտցնելու քաղաքականությամբ, գրանցել է վերջին 150 տարվա կտրվածքով ամենաշատ մահվան դեպքերը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Շվեդիայում կորոնավիրուսով է վարակվել 85,411 մարդ, մահացել՝ 5802։

6 ամսում 51,405 շվեդ է մահացել, վերջին անգամ այսքան մահ եղել է 1869 թվականին, երբ 55,431 էր մարդ մահացել, մեծամասամբ՝ սովից: Այդ ժամանակ Շվեդիայի բնակչությունը մոտ 4․1 միլիոն էր, ներկայումս՝ 10․3 մլն:

Covid-19-ի հետևանքով մահվան դեպքերը մոտ 10%-ով աճել են՝ վերջին 5 տարվա միջին ցուցանիշի համեմատ:

Դեռ հունիսին Շվեդիայի գլխավոր համաճարակաբանն ընդունել էր, որ իրենց ձեռնարկած միջոցները խթանել են հասարակության շրջանում վիրուսի տարածմանը, և թեև հիմա մահացության թիվը նվազել է, Շվեդիայում օրական գրեթե 50 մարդ է մահանում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---