Բելառուսի ընդդիմությունն ընդունելի է համարում Լուկաշենկոյի մասնակցությունը նոր ընտրություններին

Բելառուսի ընդդիմությունն ընդունելի է համարում Լուկաշենկոյի մասնակցությունը նոր ընտրություններին

PanARMENIAN.Net - Բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ նոր նախագահական ընտություններին գործող նախագահ Ալեքսնդր Լուկաշենկոյի մասնակցության համար ոչ մի խոչընդոտ չկա։

«Մենք տեսնում ենք, որ նույնիսկ վարչական ռեսուրս ունենալով, նույնիսկ կոպտագույն կեղծիքներով, նա պարտվեց։ Մենք կարծում ենք, որ Բելառուսի ցանկացած քաղաքացի պետք է իրավունք ունենա մասնակցելու ընտրություններին, ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։

Սակայն, մենք հավատում ենք, որ Լուկաշենկոն դրան չի գնա»,-ասել է Կոլեսնիկովան, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա՝ Լուկաշենկոյի լիազորություններն ավարտվում են նոյեմբերի 5-ին։ Դրանից հետո Բելառուսի ընդդիմությունը պետք է հասնի նոր նախագահական ընտրությունների անցկացմանը միջազգային դիտորդների մասնակցությամբ։ Ըստ Կոլեսնիկովայի՝ ԿԸՀ կազմն ամբողջությամբ պետք է թարմացվի։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---