Արցախում երիտասարդ ընտանիքներին գյուղում տուն կառուցելուն մինչև 5 մլն դրամ կտան

Արցախում երիտասարդ ընտանիքներին գյուղում տուն կառուցելուն մինչև 5 մլն դրամ կտան

PanARMENIAN.Net - Արցախում երիտասարդ ընտանիքներին գյուղում տուն կառուցելու համար հատկացվող գումարը 3 մլն դրամից կհասնի 5 մլն դրամի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա հիշեցրել է, որ ծրագիրը մեկնարկել էր մոտ 5 տարի առաջ, որի մեջ այժմ կատարվել են փոփոխություններ։ Բացի տրամադրվող գումարից, փոխվել է նաև տարիքային շեմը՝ 40-ից դառնալով 50։

«Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության որոշման մեջ արդեն կատարել ենք երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն»,-ասվում է գրառման մեջ։

Նախագահը հավելել է, որ այս փոփոխությունները կխթանեն գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինությունը՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ստորագրել է կառավարության համապատասխան որոշումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---