Քայլերթ Երևանում՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Քայլերթ Երևանում՝  Ամուլսարի հանքի շահագործման դեմ

PanARMENIAN.Net - Երևանում քայլերթ է ընթանում՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ, փոխանցում է Factor.am-ը։

Ցուցարարները ժամեր առաջ ավտոերթով Ջերմուկից Երևան են գնացել նույն պահանջով՝ հրաժարվել հանքի շահագործման ծրագրից։ Ակցիայի մասնակիցները նախատեսում են 18։30-ին լռության ակցիա իրականացնել Կառավարության շենքի առջև։

Օգոստոսի 4-ին բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Մի քանի օր շարունակ բնապահպանները բողոքի ցույցեր էին անցկացնում Ջերմուկում, արդյունքում ոստիկանությունն ապամոնտաժել էր ընկերության տեղադրած վագոն-տնակը։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---