Շոտլանդիայի բարերում երաժշտություն չեն միացնի, որ այցելուները չկռանան՝ միմյանց լսելու![]() 20 օգոստոսի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի կառավարությունը նոր կանոններ է սահմանել բարերի և ռեստորանների սեփականատերերի համար։ Մասնավորապես հաստատությունները պարտավորվում են հրաժարվել երաժշտությունից և իջեցնել հեռուստացույցների ձայնը։ Դա թույլ կտա նվազեցնել ռեստորաններում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։ Այս մասին հայտնում է Edinburgh News-ը։ Մասնավորապես՝ մարդիկ իրար լսելու համար բարձր երաժշտության պատճառով ստիպված չեն լինի թեքվել միմյանց ուղղությամբ։ Բարերի սեփականատերերին դուր չեն եկել նոր կանոնները, նրանք պահանջում են սահմանել երաժշտության ձայնի առավելագույն բարձրություն, ոչ թե ամբողջովին արգելել այն։ Բարերին խորհուրդ է տրվել նաև թույլ տալ ամրագրել սեղանները, որպեսզի հերթեր չգոյանան։ Օգոստոսի 20-ի դրությամբ Շոտլանդիայի տարածքում 19,534 կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, մահացել է 4216 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |