ՀՀ-ում կորոնավիրուսի 158 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 158 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,319-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 158-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 842 դեպք կա, այլ պատճառով՝ 251։

Ապաքինվել է ևս 217 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,693 է։ Փաստացի բուժվողների թիվը 5689 է։

Մեկ օրում թեստավորվել է 1639 մարդ։

Ընդհանուր առմամբ, 192, 199 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---