Փետրվարի ավարտին ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայաստանին աջակցող խմբի անդամները մտադիր են փետրվարի վերջում նոր բանաձեւ ներկայկացնել Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Բանաձեւը կներկայացնեն Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը, Ջորջ Ռադանովիչն ու Մարկ Կիրկը: Ներկայումս հայկական լոբբին աշխատում է այն ուղղությամբ, որ նոր բանաձեւը առավելագույն աջակցություն ստանա կոնգրեսականների շրջանում»,-ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:



Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ներառվել է ԱՄՆ 110-րդ Կոնգրեսի օրակարգում կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացմամբ 2007թ. հունվարի 30-ին: 2007թ. հոկտեմբերի 10-ին բանաձեւը ստացավ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությունը: Սակայն Պալատում քվեարկությունը չկայացավ Ջորջ Բուշի վարչակազմի հակազդեցության պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---