Տիխանովսկայայի հորդորը Բելառուսի աշխատավորներին՝ շարունակել գործադուլները

Տիխանովսկայայի հորդորը Բելառուսի աշխատավորներին՝ շարունակել գործադուլները

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում կոչ է արել երկրի ձեռնարկությունների բանվորներին շարունակել և ընդլայնել գործադուլները:

«Բելառուսկալի», «ՄՏԶ», «Գրոդնո ազոտ» և այլ ձեռնարկությունների աշխատակիցներ։ Բելառուսի, նշանակում է՝ նաև մեր երեխաների, ապագան հիմա կախված է ձեր միասնությունից և ձեր վճռականությունից»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հորդորել է տեղի չտալ «վախեցնելու փորձերին» և միավորվել։

«Մենք կստիպենք իր պալատներում փակված իշխանություններին լսել մեր ձայները, որոնք նա մեզանից գողացել է»,- ասել է նա։

Տիխանովսկայան ասել է նաև, որ գործադուլը պայքարի օրինակը և արդյունավետ միջոց է և որ «աջակցության ֆոնդերին արդեն միլիոնավոր նվիրատվություններ են արվել»։ Որպես գործադուլային շարժման նպատակ Տիխանովսկայան նշել է «բռնությունը դադարեցնելու, քաղբանտարկյալներին ազատելու, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու» անհրաժեշտությունը։

Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով։ Ընդդիմության Համակարգող խորհուրդը ստեղծվել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։ Օգոստոսի 19-ին կայացել է խորհրդի առաջին նիստը, որտեղ ընտրվել են նախագահության անդամներն ու բանաձև է ընդունվել։ Նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել էր, որ Խորհրդի ստեղծման նպատակն է քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և համաձայնության մթնոլորտի վերականգնումը հանրության շրջանում։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---