Եվրոպան պետք է լուրջ վերաբերվի եվրոպական անվտանգության մասին Մոսկվայի առաջարկներին

PanARMENIAN.Net - Եվրոպան պետք է լուրջ վերաբերվի եվրոպական անվտանգության նոր համակարգի ստեղծման մասին Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին հայտարարել է ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան:



«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բազմաթիվ առաջակներ է ներկայացրել եվրոպական անվտանգության կառուցվածքի վերաբերյալ, եւ ես ցանկանում են ընդգծել, որ դրանց հիմքում ընկած են գաղափարներ, որոնց մենք պետք է լուրջ վերաբերվենք»,-ասել է Սոլանան: Ինչպես նշել է ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչը, դա կարող է լինել 1975 թվականին կնքված Հելսինկյան պայմանագրի նման մի պայմանագիր:



«Հելսինկի-2»-ի գաղափարը դժվար իրականացվող է, սակայն կարելի է խոսել «Հելսինկի գումարածի» մասին»,-նշել է նա: Վերջին տարիներին ԵՄ-Ռուսաստան համագործակցությունը դրական է եղել: Հուսով եմ, որ այն հետագայում եւս կընդլայնվի, այդ թվում, գլոբալ ջերմացման խնդրի շուրջ աշխատանքի հաշվին»,-եզրափակել է Խավյեր Սոլանան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---