ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի

ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկ վճարողների սպասարկման վարչության որոշ կետեր սեպտեմբերի 1-ից չեն գործի։ Դա պայմանավորված է հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ։

Դադարեցվում է հետևյալ հասցեներով սպասարկման կետերի գործունեությունը.

ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին, հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24,

ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին, հասցե՝ ք. Մարտունի, Շահումյան փ. 2,

ՀՎՍ վարչության թիվ 13 բաժին, հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4,

ՀՎՍ վարչության թիվ 16 բաժին, հասցե՝ ք.Ալավերդի, Թումանյան 1ա և ք.Տաշիր, Ջահուկյան 6

ՀՎՍ վարչության թիվ 18 բաժին, հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 1:

Պետական եկամուտների կոմիտեն նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողներին և քաղաքացիներին հորդորում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումները և փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս հուզող հարցերը ներկայացնել էլեկտրոնային հետևյալ հասցեներով․ ecretariat@petekamutner.am, Hvsv8@taxservice.am, Hvsv10@taxservice.am, Hvsv13@taxservice.am, Hvsv16@taxservice.am, Hvsv18@taxservice.am։

Նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողները և քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում, կարող են այցելել նաև Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---