Լուկաշենկոն ՌԴ-ից լրագրողների է հրավիրել գործադուլին միացած ազգային հեռուստառադիոընկերություն

Լուկաշենկոն ՌԴ-ից լրագրողների է հրավիրել գործադուլին միացած ազգային հեռուստառադիոընկերություն

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանից խնդրել է 6 կամ 9 հեռուստատեսային լրագրող ուղարկել երկրի ազգային հեռուստառադիոընկերություն, որպեսզի իրենց «երիտասարդները» տեսնեն, թե ինչպես են աշխատում, փոխանցում է Minsknews.by-ն:

Բելառուսի ղեկավարը նշել է, որ ռուս լրագրողներին հրավիրել է, երբ որոշ աշխատակիցներ միացել են երկրում հայտարարված գործադուլին: Նա նաև ասել է, որ գործադուլին միացածներից ոմանք հեռուստատեսությունում են մեծացել, նրանց մեծ մասին ինքը «ձեռքերի վրա» է պահել, սակայն «մեծացել են ու հասկացել, որ իրենց ինչ-որ բան չի հերիքում»:

Ըստ Լուկաշենկոյի՝ ԶԼՄ-ի աշխատանքում մեծ մրցակցություն կա, և ով ցանկանում է, աշխատում է, չցանկացողները չեն աշխատում:

«Ես ռուսներից խնդրել եմ մեզ տրամադրել 2-3 խումբ լրագրողների: Դա նշանակում է 6-7 մարդ՝ ամենաառաջադեմ հեռուստաընկերություններից: Եվ մեր երիտասարդները կտեսնեն՝ ինչպես աշխատել»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկայումս հեռուստատեսությունում իրավիճակը կայունացել է և ռուս լրագրողների մի մասը նախագահի աշխատակազմում է:

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո Բելառուսում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։ Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում կոչ է արել երկրի ձեռնարկությունների բանվորներին շարունակել և ընդլայնել գործադուլները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---