Աբովյանում 7 արկ է նկատվել

Աբովյանում 7 արկ է նկատվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։30-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակա հողատարածքում 7 հատ արկ է նկատվել, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Փրկարարներն իրականացնում են հերթապահություն՝ մինչ սակրավորները կհասնեն կանչի վայր:

Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---