Գիտնականները բացատրել են Covid-19-ով կրկնավարակի դեպքերը

Գիտնականները բացատրել են Covid-19-ով կրկնավարակի դեպքերը

PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի հիվանդանոցի մասնագետները բացատրել են կորոնավիրուսի կրկնավարակի պատճառները: Մահացած պացիենտների հետազոտության արդյունքում պարզվել է, որ վիրուսով վարակվելու դեպքում մարդու մոտ չեն ձևավորվում սաղմնային կենտրոնները, որոնք պատասխանատու են վիրուսի հանդեպ իմունիտետի համար: Այս մասին գրում է «Վեդոմոստին»։

Բժիշկներն ուսումնասիրել են մահացածների կրծքի ավշային հանգույցները և փայծաղը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում հանգույցները չեն ձևավորում օժանդակ T-բջիջներ, որոնք մասնակցում են սաղմնային կենտրոնների ձևավորմանը։ Այդ կենտրոնները պատասխանատու են հումորալ իմունիտետի համար․ դրանք արյան պլազմայում հատուկ մոլեկուլներ են, որոնք գրոհում են վիրուսին օրգանիզմում հայտնվելու դեպքում։

Հետազոտության տվյալներով T-բջիջները չեն ձևավորվում սաղմնային կենտրոնների ձևավորման վայրերում ցիտոկինների բարձր մակարդակի պատճառով։ Դրա համար կորոնավիրուսի հանդեպ հակամարմինները չեն կարողանում օրգանիզմը պաշտպանել շարունակական ժամանակ։ Հակամարմինների վերանալուց հետո մարդ կրկին վարակվում է։

Օգոստոսի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 22,679,466 մարդ, մահացել է 793,710-ը, առողջացել՝ 14,542,845-ը։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---