24 հուլիսի 2002 - 19:07 AMT
ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԵՋ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանում կան ուժեր, որոնք շահագրգռված են երկրում իսլամական կարգերի հաստատման մեջ: Այդ մասին, «Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է հանրապետության նախագահ Հեյդար Ալիեւը Թուրքիայի Կրոնի գործերով վարչության պետ Մեհմեդ Նուրի Յիլմազի հետ հանդիպման ժամանակ: «Որոշ ուժեր այդ նպատակաով ցանականում են ադրբեջանական բնակչության մեջ տարածել կրոնական ծայրահեղական գաղափարներ»,-ասել է երկրի նախագահը: «Մեր երկրում կրոնը չի կարող միջամտել պետության գործերին, ինչպես եւ պետությունը չի կարող միջամտել կրոնի գործերին: Մենք վճռականորեն կկասեցնենք ցանկացած նման փորձ»,- հայտարարել է Ալիեւը: