ԱՀԿ․ Մարդկությունը պանդեմիան կհաղթահարի մոտ 2 տարում![]() 22 օգոստոսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ մարդկությունը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան մոտ 2 տարում։ «Կապերի բազմազանության պարագայում վիրուսն ավելի արագ է տարածվում, սակայն մենք ունենք տեխնոլոգիաներ դա կասեցնելու համար»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հեբրեյեսուսը նշել է, որ իսպանական գրիպի պանդեմիան, որը եղել է 1918-ին, 2 տարի է տևել, սակայն ԱՀԿ-ն հուսով է, որ Covid-19-ի դեպքում ավելի արագ կհաջողվի հաղթահարել վարակը։ ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն ասել է, որ կազմակերպությունն աշխատանքային խումբ է ստեղծել Covid-19-ի մուտացիաների ուսումնասիրման համար։ Կորոնավիրուսով վարակի հարուցած Covid-19 թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է չինական Ուհանում 2019-ի դեկտեմբերին։ 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել։ Աշխարհում վարակի մոտ 22.5 մլն դեպք է գրանցվել, մոտ 800,000 մարդ մահացել է։ Photo. AFP/Getty Images ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |