Կորոնավիրուսից մահացածներից մեկը քրոնիկ հիվանդություններ չի ունեցել

Կորոնավիրուսից մահացածներից մեկը քրոնիկ հիվանդություններ չի ունեցել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին կորոնավիրուսից մահացած 8 պացիենտից մեկը՝ 60-ամյա կինը, քրոնիկ հիվանդություններ չի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը

Կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) տարեկան: Covid-19-ից ընդհանուր առմամբ մահացել է 850-ը։

Օգոստոսի 21-ին արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է:

Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,616-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,907 է։ Փաստացի բուժվողների թիվը 5605 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---