Բելառուսում 46 քրգործ է հարուցվել «ուժայինների հանդեպ բռնության համար»

Բելառուսում 46 քրգործ է հարուցվել «ուժայինների հանդեպ բռնության համար»

PanARMENIAN.Net - Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է քաղաքացիների դեմ «ներքին գործերի ուժայինների հանդեպ բռնության համար» 46 քրեական գործ հարուցելու մասին։ Ըստ ներքին գործերի նախարար Յուրի Կարաևի՝ միտումնավոր վրաերթ է կատարվել միլիցիայի աշխատակիցներից մի քանիսի վրա։

Կարաևը հավելել է, որ մեղադրյալների մեծ մասն ազատ է արձակվել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ, գրում է Belta.by-ը։

Նա ասել է նաև, որ ակցիաները չի կարելի խաղաղ համարել։

«Խաղաղ ցուցարարները բարիկադներ չեն կառուցում և չեն հարձակվում ուժայինների վրա»։

Բելառուսում քրգործ են հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով։ Ընդդիմության Համակարգող խորհուրդը ստեղծվել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։ Օգոստոսի 19-ին կայացել է խորհրդի առաջին նիստը, որտեղ ընտրվել են նախագահության անդամներն ու բանաձև է ընդունվել։ Նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել էր, որ Խորհրդի ստեղծման նպատակն է քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և համաձայնության մթնոլորտի վերականգնումը հանրության շրջանում։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---