Գերմանիան հուսով է, որ Իրանի հետ կապված խնդիրները դիվանագիտական լուծում կստանան, սակայն այնուամենայնիվ պատրաստ է կոշտ միջոցների

PanARMENIAN.Net - Գերմանիան հուսով է, որ Իրանի հետ կապված խնդիրները դիվանագիտական լուծում կստանան: Այդ մասին ելույթ ունենալով Անվտանգության գծով Մյունխենի 45-րդ համաժողովում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք ցանկանում ենք, որ Իրանի միջուկային խնդիրները դիվանագիտական լուծում ստանան»,-ընդգծել է Մերկելը: Միեւնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը հավելել է, որ եթե Իրանի հետ բանակցություններում առաջընթաց չլինի, Գերմանիան պատրաստ է նաեւ կոշտ միջոցներ կիրառել: «Հուսով եմ, որ ԱՄՆ նոր վարչակազմը կտեղեկացնի մեզ Իրանի հանդեպ իր մոտեցումների մասին մոտակա ամիսների ընթացքում: Մենք պատրաստ ենք այդ ճանապարհը միասին անցնել»,-ընդգծել է Մերկելը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---