Արցախի ՊԲ-ում անցկացվել են մարտավարաշարային մարզումներ

Արցախի ՊԲ-ում անցկացվել են մարտավարաշարային մարզումներ

PanARMENIAN.Net - Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 20-21-ը ՊԲ-ում անցկացվել են մարտավարաշարային մարզումներ, որոնց ներգրավվել են բանակի վարչության բոլոր զինժառայողները, ղեկավարման ու ապահովման մարմինները, հայտնում են ՊԲ-ից:

Անցկացված միջոցառման շրջանակում իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, ճշգրտվել են խնդիրները, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտական դրվագներ, խնդիրներ են առաջադրվել ենթակա ստորաբաժանումներին:

Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքները, որոնց օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկվել են բանակային բոլոր կառույցներն ու բոլոր կարգի զինվորականները, անցել են բարձր մակարդակով ու տարածաշրջանային հավանական զարգացումների տրամաբանության համատեքստում։

Օգոստոսի 11-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել էր արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Նրանք առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմաններին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---