Տոնոյանը Շոյգուին պատմել է հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանում իրադրության մասին

Տոնոյանը  Շոյգուին պատմել է հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանում իրադրության մասին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին, տեղեկացրել հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին, հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նախարարը տեղեկություն է հաղորդել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում՝ Տավուշում, Ադրբեջանը ռազմական գործողություններ էր հրահրել։ Այդ գործողությունների հետևանքով հայկական կողմը 5 զոհ ունեցավ, ադրբեջանցիները 12-ի մասին են հայտարարել։

«Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը»,-գրել է ՊՆ խոսնակը։

Շոյգուն կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Նախարարները քննարկել և պայմանավորվել են ռազմական գործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ։

Տոնոյանը Մոսկվա է այցելել «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում: Օգոստոսի 23-ին նաև ՌԴ-ի հետ հայկական ավիացիոն պարկի արդիականացման մասին համաձայնագիր է կնքվել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---