Ուրուգվայում Covid-19-ից մահացածների հիշատակին նվիրված հուշարձան են նախագծել![]() 24 օգոստոսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայում նախագծվել է Covid-19-ից մահացածների հիշատակին նվիրված հուշարձան։ Gómez Platero ճարտարապետական խմբի կողմից ստեղծված հուշահամալիրը «Պանդեմիայի համաշխարհային հուշարձան» անունն է ստացել, փոխանցում է National Geographic-ը։ Ըստ հեղինակների՝ այն դառնալու է «անորոշ ժամանակներում հույսի արտահայտում», ինչպես նաև «սգո և մտորումների վայր»։ Հուշահամալիրը կառուցվելու է քաղաքային ծովափին մոտ, դրան հասնել հնարավոր կլինի երկար արահետ անցնելով։ Հուշահամալիրի կենտրոնից տեսանելի կլինի շրջակայքի բնությունը։ Այն կարող է միանգամից 300 այցելուի ընդունել, այժմ Ուրուգվայի իշխանության հետ բանակցություններ են ընթանում համալիրի տեղակայման հարցով։ Ճարտարապետների գնահատականով՝ հուշահամալիրի կառուցման համար 6 ամիս կպահանջվի։ Հուլիսի 24-ի դրությամբ 23․4 մլն մարդ է վարակված կորոնավիրուսով։ Աշխարհում 800,000-ից ավելի մարդ է մահացել։ ![]() ![]() Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել Փաստաթուղթն այժմ քննարկման փուլում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |