ԱՄՆ-ում թույլատրվել է Covid-19-ով հիվանդներին արյան պլազմա փոխներարկել

ԱՄՆ-ում թույլատրվել է Covid-19-ով հիվանդներին արյան պլազմա փոխներարկել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված պացինետներն ԱՄՆ-ում հնարավորություն են ստացել վիրուսից բուժվել արդեն իսկ առողջացածների արյան պլազմայի փոխներարկման միջոցով, փոխանցում է ՌԲԿ-ն։

Կորոնավիրուսից բուժվածների արյան պլազմայով մյուս վարակակիրներին բուժելու էքսպերիմենտալ մեթոդին հավանություն է տվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Մասնագետները եզրակացրել են, որ նման մեթոդը կաող է արդյունավետ լինել, և որ դրա «արդեն հայտնի հավանական առավելությունները գերազանցում են պոտենցիալ ռիսկերին»։

Բուժման այս տարբերակը որոշ արդյունք տվել է, սական դրա արդյունավետությունը դեռ կասկածի տակ է, հնարավոր են կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ վարակման դեպքեր։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ աշխարհում 23․4 մլն-ից ավելի վարակակիր կա, դեպքերից 5․7 մլն-ն ԱՄՆ-ում են։

Photo: Lindsey Wasson/Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---