ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել Սու-30-ների նոր խմբաքանակի մատակարարումը

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել Սու-30-ների նոր խմբաքանակի մատակարարումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից։

«Հայաստանի մեր գործընկերների հետ աշխատանքները շարունակվում են։ Գնման հարցը կքննարկվի, երբ հայկական կողմից հետաքրքրվածությունը հաստատվի», - ասել է ծառայության ներկայացուցիչ Մարիա Վորոբևան՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանի հետ քննարկվում է Սու-30ՍՄ կործանիչների հետագա վաճառքը։

2019-ին Հայաստանը Ռուսաստանից ստացել է պատվիրած 4 հատ Սու-30ՍՄ կործանիչը։ Պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ ՀՀ-ն մտադիր է Սու-30ՍՄ կործանիչների մեկ էսկադրիլիա ձևավորել (12 հատ)։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---