9 փետրվարի 2009 - 11:10 AMT
Վիկ Դարչինյանը հաղթեց Խորխե Արսեի հետ մենամարտում
Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Խորխե Արսեի հետ մենամարտում կարողացավ պաշտպանել թեթեւագույն քաշում (մինչեւ 49 կգ) բացարձակ չեմպիոնի իր տիտղոսները IBF, WBC եւ WBA վարկածներով: Նախօրեին «հաճոյախոսություններ» փոխանակած մարզիկները մենամարտում էին մինչեւ 11 ռաունդը: Չնայած Դարչինյանի նկատելի առավելությանը մեքսիկացի բռնցքամարտիկը արժանի դիմադրություն ցույց տվեց աշխարհի չեմպիոնին եւ կարողացավ ոտքի վրա մնալ ողջ մենամարտի ընթացքում չնայած մրցակցի հզոր հարվածներին, որոշ ռաունդներում փորձելով նույնիսկ խլել նախաձեռնությունը: Սակայն 11-րդ ռաունդում Արսեն բաց թողեց աշխարհի չեմպիոնի մի շաքր հզոր հարվածներ, եւ աջ աչքի վերեւում մաշկի պատռվածքի պատճառով, բժշկի խորհրդով, մարտը դադարեցվեց:

Արդյունքում Վիկ Դարչինյանը տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր մրցակցի հանդեպ 11-րդ ռաունդում: Բացի այդ, Դարչինյանը 109-100 տարբերությամբ առավելություն ուներ բոլոր մրցավարական քարտերի վրա: