Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին․ 2 մլն դրամի փոխհատուցում է պահանջում24 օգոստոսի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանին՝ ի դեմս ֆինանսների նախարարության, տեղեկացնում են Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին: Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել հօգուտ իրեն: Նրա փաստաբանական թիմն էլ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «դատավոր Աննա Դանիբեկյանը Ռ․ Քոչարյանի անձին վերաբերող բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել»: «Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ 2020-ի մարտի 10-ին կայացած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին: Փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Քոչարյանը մեղադրվում է 2008-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և կաշառք ստանալու մեջ։ Նա կալանքի տակ էր 2019-ի հունիսի 25-ից բայց 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց 2020-ի հունիսի 18-ին։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |