Ջավախքից ուսանողները կարող են ՀՀ գալ հատուկ թույլտվությամբ

Ջավախքից ուսանողները կարող են ՀՀ գալ հատուկ թույլտվությամբ

PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքացի այն ուսանողները, ովքեր գտնվում են Վրաստանում և սովորում են ՀՀ տարբեր բուհերում, կկարողանան գալ Հայաստան, փոխանցում է Jnews-ը։

Օգոստոսի 24-ի տվյալով՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն արդեն ստացել է 50 ուսանողի ցանկ և ուղարկել Վրաստանի կրթության և գիտության նախարարություն։

Ուսման նպատակով Հայաստան ժամանելու համար ուսանողները պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որից հետո նախարարությունն իր հերթին ուսանողների տվյալները կուղարկի Վրաստանում ՀՀ դեսպանատուն, իսկ դեսպանությունն էլ այդ տվյալները կուղարկի վրացական նախարարություն։

Ուսանողները հայտերը պետք է ներկայացնեն info@atc.am էլ. փոստին կամ հայտնեն +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար ուսանողները կարող են կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---