«Աստղիկ» ԲԿ-ն արտերկրից սպերմա չի ներկրում

«Աստղիկ» ԲԿ-ն արտերկրից սպերմա չի ներկրում

PanARMENIAN.Net - «Աստղիկ» բժշկական կենտրոնն Իսրայելից և որևիցե այլ երկրից սերմ (սպերմա) չի ներմուծում: Բժշկական կենտրոնն ապատեղեկատվություն է որակել այդ մասին տեղեկությունները և հայտարարել, որ եթե դրանք շարունակեն տարածել, օրենքի պատասխանատվության կկանչեն տարածողներին։ Այս մասին հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ օգտատեր-ակտիվիստ Մարինա Խաչատրյանը 9 հարց էր ուղղել «Աստղիկ» ԲԿ տնօրենին՝ հիմք ընդունելով բուժկենտրոնի կայքում առկա տեղեկատվությունը, թե կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։

Օգտատերը «տրամաբանել էր», որ սերմնավորման (ինսեմինացիա) և արտամարմնային բեղմնավորման համար որոշ դեպքերում կիրառվում է Իսրայելից ներմուծված հրեաներին պատկանող սերմը (սպերման)։

«Քանի որ այս պնդումն արդեն իսկ սուտ է, ապատեղեկություն և ստոր հերյուրանք, ուստի անիմաստ ենք համարում դրանից բխող մյուս բոլոր հարցերին ընդհանրապես անդրադառնալը»,- նշված է ԲԿ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---