Նավալնուն թունավորել են. Գերմանիան հաստատել է24 օգոստոսի 2020 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում հաստատել են, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են։ Այս մասին հայտնում է հիվանդանոցի կայքը։ Կլինիկական տվյալները ցույց են տալիս, որ Խոլինէսթերազի ինհիբիտորների խմբի նյութ է օգտագործվել թունավորելու համար։ Պարզելու համար, թե կոնկրետ ինչ նյութ է կիրառվել, նշանակվել են անալիզներ։ Նա շարունակում է կոմայի մեջ մնալ։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել են Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։ Քաղաքական գործչի թիմակիցները կասկածում էին, թե իշխանությունները ցանկանում էին թաքցնել թունավորման հետքերը, սակայն Օմսկի բժիշկները չէին բացառում թունավորման տարբերակը։ Նավալնին շտապ հոսպիտալացվել էր թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |