ՄԻՊ. Տեսանյութերը վկայում են Ադրբեջանի գերեվարած հայ սպայի իրավունքների խախտման մասին25 օգոստոսի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինծառայողների տեսանյութերը վկայում են հակառակորդի մոտ հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների ու նրա հանդեպ ատելության մասին։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Ալավերդյանի իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները: Ուսումնասիրվել են ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը Ալավերդյանի մասնակցությամբ։ Դրանք վկայում են սպայի միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտումների մասին: Մասնավորապես, տեսանյութերում Ալավերդյանը ներկայացված է ձեռնաշղանթերով՝ շրջապատված ադրբեջանական զինծառայողներով: Նա ներկայացված է ձմեռային գլխարկով, որով ամբողջությամբ փակել են նրա աչքերը: Ադրբեջանցի զինվորականները նաև հայ սպայի արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ են անում, դրսևորում են հեգնական պահվածք, անընդհատ ցուցադրաբար նվաստացնում են նրա պատիվը, տեսանյութերն ամբողջությամբ ողողված են Ալավերդյանի էթնիկ պատկանելիությանը, այն է՝ նրա հայ լինելուն վերաբերող ակնհայտ ատելության խոսքով: Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը բացառում է նվաստացնող որևէ տեսակի վերաբերմունք: Ըստ ՄԻՊ-ի՝ պետք է արձանագրել, որ ադրբեջանցի զինվորականների կողմից իրավունքների կոպիտ խախտումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Ալավերդյանը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ գտնվել այդ երկրի իրավազորության ու հետևաբար նաև՝ պատասխանատվության ներքո: ՄԻՊ-ը նաև խիստ դատապարտելի է համարում այն, որ նշված տեսանյութերը լայնորեն տարածվում են ադրբեջանական հեռուստաընկերություններով: Оգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի է ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր դիվերսիայի մասին տեղեկությունը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |