Բրիտանական թանգարանը հանել է իր հիմնադրի կիսանդրին՝ ժամանակին ստրկատեր լինելու պատճառով

Բրիտանական թանգարանը հանել է իր հիմնադրի կիսանդրին՝ ժամանակին ստրկատեր լինելու պատճառով

PanARMENIAN.Net - Բրիտանական թանգարանը հանել է իր հիմնադրի Հանս Սլոանի կիսանդրին, քանի որ նա ժամանակին եղել է ստրկատեր։ Թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերն ասել է, որ նրա արձանը տեղափոխվել է առանձին գաղտնապահարան, հայտնում է The Guardian-ը։

Որոշման վրա ազդել է նաև BlackLivesMatter շարժումը, որը թափ էր առել ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

Թանգարանի հիմնադիր Սոլանսը ծնվել է Իռլանդիայում 1660-ին։ Նա իր հավաքածուն ձեռք է բերել Ճամայկայի շաքարային պլանտացիաներում ստրկական աշխատուժի հաշվին։

Ոստիկանների կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո հարձակումներն արձանների վրա ԱՄՆ-ում զանգվածային բնույթ են ստացել՝ կոտրել և պատվանդաններից իջեցվում են այն հուշարձանները, որոնք ստրկատիրության և ռասայական խտրականության հետ են ասոցացվում։

Photo: Paul Hudson/Wikimedia
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---