ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ աշնանը գուցե հանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ աշնանը գուցե հանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են աշնանը կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Համանախագահները ցանկանում են այս աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև»,- հայտարարել է նա:

Բայրամովի խոսքով՝ դեռ վաղ է խոսել ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետի մասին։

2020-ի հուլիսի 12-16-ը ադրբեջանական կողմը ՀՀ սահմանի հյուսիսային հատվածում նախահարձակ ագրեսիվ գործողություններ էր սկսել, որոնք ռազմական բախումների էին վերածվել։ Ադրբեջանի սանձազերծած բախումների հետևանքով հուլիսյան մարտերին հայ զինվոր է զոհվել, ադրբեջանցիները զոհի մասին են հայտնել։ Ադրբեջանի ներկայիս ԱԳՆ ղեկավարը հենց այդ մարտերի ֆոնին է նշանակվել։ Նա փոխարինել է Էլմար Մամեդյարովին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---