Հուլիսին սահմանային սրմանը մասնակցելու համար ռազմարդյունաբերողներ են պարգևատրվել

Հուլիսին սահմանային սրմանը մասնակցելու համար ռազմարդյունաբերողներ են պարգևատրվել

PanARMENIAN.Net - Վարչապետի որոշմամբ՝ Տավուշի մարզում հուլիսյան ռազմական գործողություններին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձինք պարգևատրվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նաև նշել է, որ ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ԲՏԱ նախարարության կողմից։

Ավելի վաղ Արշակյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտերի ընթացքում հայկական բանակին հաջողվել էր ՀՀ-ում արդիականացրած զենքերով շարքից հանել հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---