Ինչպիսին էր Տիգրանակերտի ջրային համակարգը. Պեղումներ՝ ժայռափոր 5 ջրանցքից մեկում

Ինչպիսին էր Տիգրանակերտի ջրային համակարգը. Պեղումներ՝ ժայռափոր 5 ջրանցքից մեկում

PanARMENIAN.Net - Տիգրանակերտի ժայռափոր 5 ջրանցքից առաջինի պեղումներն արդեն սկսվել ու ընթանում են, ջրանցքի առավել խորն ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալու՝ որ շրջանին է այն թվագրվում, PanARMENIAN.Net ին ասաց Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Ջրանցքն արշավախումբը հայտնաբերել է 2006-ին։ Խաչենագետի ժայռը, որը Վանքասարի մասն է կազմում ուղղահայաց մոտ 40 մետր բաձրությամբ ժայռ է և այդ ժայռի մեջ տեղադրված է վաղ քրիստոնեական պաշտամունքային համալիր՝ մոտ 300 մետր ձգվող քարե աստիճաններով, պահորդական կետերով, եկեղեցով, ժայռափոր տապանաբակով։ Համալիրի ուսումնասիրությունից հետո հնագետների խումբը դրա ստորոտում տեսել է փորված ժայռ։ Ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ ջրանցք է, ունի 5 կմ երկրություն և Վանքասարով պտտվելով հասնում մինչև Տիգրանակերտ։

Պետրոսյանը նշում է, որ ջրանցքը ժայռերում մոտ 1 կմ ժայռափոր հատված է, որի մի մի մասը թունելային չէ, այլ՝ բացօթյա ժայռափոր։ Դրա մոտ 300 մետրը 2006 թվականին իրենք արդեն պեղել են, սակայն Տիգրանակերտի ամրությունների պեղումները սկսելուց հետո հնարավորությունները չէին ներում, որ զուգահեռաբար նաև ջրանցքի պեղումները շարունակեն։

«Տիգրանակերտը ժայռափոր քաղաք է, ամրացված պարիսպները ժայռեի վրա են։ Ժայռերը կտրել են, ստեղծել ֆունդամենտ ու դրա վրա հզոր բլոկեր դրել։ Եթե մենք կարողանանք Տիգրանակերտի ժայռափոր տեխնիկան ու ջրանցքն ուսումնասիրել, գուցե կարողանանք ավելի հստակ թվագրել։ Ջրանցքի պատերին 6-7 վաղ քրիստոնեական խաչաքանդակ կա, արձանագրություն չկա, գրություն չկա, միայն այդ պարզ խաչաքանդակները, որոնք մոտ կարող են թվագրվել 6-7-րդ դարերին։ Բացառված չէ, որ այն նաև ուրարտական ներկայությոան փաստ լինի, քանի որ միայն ուրարտացիներն էին այդպես կիլոմետրերով ժայռերը կտրում»,- ասում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ համավարակի պատճառով Ֆլորենցիայից գործընկերները չեն կարողացել ՀՀ գալ ու հետքաբանական հետազոտություն անել, հնարավոր է՝ դա արվի 2021-ին։ Ըստ նրա՝ այդ հետազոտությունը թույլ կտա պարզել՝ ինչ գործիքներով է փորվել ջրանցքը, ինչ ուղղությամբ են կտրվածքները, սխեմներն ինչ չափով կարելի է Տիգրանակերտի հետ համեմատել։

«Ջրանցքը 5 տեղ թունել ունի, ամեն մեկը մոտ 3-4 մետր, առաջինը մենք պեղեցինք ու արդյունքները ցնցող են․ ամբողջ ժայռը մանր, հատիչներով քանդել, ծակել, տարել են։ Ջրանցքը մինչև անցած դարի 50-ականներ օգտագործվել է, բայց ադրբեջանական հնագիտական, ջրագրական հետազոտություններում այդ ջրանցքի մասին ոչինչ չկա»,-ասում է նա։

Պետրոսյանի խոսքով՝ Տիգրանակերտի ջրանցքն ունեցել է նաև հատուկ մաքրման փոսեր, ջրի ֆիլտրացիա է արվել, ժայռի մեջ մանր խճաքար են փռել, ծանր ավազով ծածկել, որ ջրի կորուստը քիչ լինի, սա մի նոր ձեռագիր գտնելու պես մի բան է։

Տիգրանակերում 2020-ին մեծ արշավախումբ է աշխատում, 5-6 տեղով պեղումներ են արվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---