Պայթյուն Երևանում՝ գազի արտահոսքից. Փլատակների տակից 2 մարդու են հանել

Պայթյուն Երևանում՝ գազի արտահոսքից. Փլատակների տակից 2 մարդու են հանել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի 3 հասցեում գազի արտահոսքից պայթյուն է եղել, շենքը մասնակի փլուզվել է։

Նախնական տվյալներով՝ փլատակների տակից դուրս է բերվել 2 քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Ավելին վաղ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնել էր, որ 2 հոգի փլատակների տակ է։

Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Դեպքի վայրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---