Բուժաշխատողի մահվան առաջին դեպքը Covid-19-ից՝ Շիրակում

Բուժաշխատողի մահվան առաջին դեպքը Covid-19-ից՝ Շիրակում

PanARMENIAN.Net - Շիրակում օգոստոսի 25-ին բուժաշխատողների շրջանում մահվան առաջին դեպքն է գրանցվել, հայտնել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Մահացողն աշխատում էր մեր հիվանդանոցներից մեկում` որպես կրստեր բուժաշխատող։ Նա ուղեկցող հիվանդություններ ուներ` հիպերտոնիա, աթերոսկրելոզ»,– ասել է Ասլանյանը։

Նա նշել է նաև, որ մահացողը 1960 թվականին էր ծնվել։

Հուլիսի 22-ին հայտնի Երևանում կորոնավիրուսից պոլիկլինիկայի մանկաբույժ է մահացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---