Մարության․ Պայթյունից տուժածները ժամանակավոր կացարան կստանան

Մարության․ Պայթյունից տուժածները ժամանակավոր կացարան կստանան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։

Քաղաքապետը նշել է, որ մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը, իսկ տարածքը կմաքրվի որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո։

Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից պայթյուն է եղել, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակից դուրս է բերվել 2 քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---