Երևանում բնակելի շենքի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանում բնակելի շենքի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից պայթյունի հետևանքով հոսպիտալացված 2 քաղացուց մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Գազի արտահոսքից պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տղամարդն ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Մյուս տուժածը կին է։ Նա, նախնական տվյալներով, ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

«Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի 3 հասցեում գազի արտահոսքից պայթյուն է եղել, շենքը մասնակի փլուզվել է։Նախնական տվյալներով՝ փլատակների տակից դուրս է բերվել 2 քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---