Լիբանանից 2 հայրենադարձ ընտանիք է տեղափոխվել Արցախ

Լիբանանից 2 հայրենադարձ ընտանիք է տեղափոխվել Արցախ

PanARMENIAN.Net - Լիբանանից Արցախ է ժամանել առաջին 2 հայրենադարձ ընտանիքը, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները: Այդ մասին լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։

Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից հատկացված 25 մլն դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում:

Նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայ 100-150 ընտանիքի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---