ԿԽՄԿ-ն երկխոսում է Ադրբեջանում հայտնված հայ սպայի գործով․ Տեսակցել է նաև գերեվարված հայ հովվին

ԿԽՄԿ-ն երկխոսում է Ադրբեջանում հայտնված հայ սպայի գործով․ Տեսակցել է նաև գերեվարված հայ հովվին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը սկսել է երկխոսությունն օգոստոսի 22-ին Ադրբեջանում գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գործով: Կազմակերպությունն արդեն երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Оգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու նպատակով Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի է ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր դիվերսիայի մասին տեղեկությունը։

Նա նաև նշեց, որ Կարմիր խաչն այցելել է մեկ ամիս առաջ գերեվարված հայ մեկ այլ գերու՝ Նարեկ Սարդարյանին։ Ամատունու խոսքով՝ իրավունք չունի հանրայնացնել, թե ինչ վիճակում է Սարդարյանը և ինչ պայմաններում է պահվում։

Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, անասնապահ Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Հայտնի է, որ նա հուլիսի 8-ից որոնվում էր անհայտ կորած․ նա գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Ադրբեջանը նրան սովորության համաձայն ներկայացրել էր որպես Հայաստանից դժգոհ, ինքնակամ հանձնվածի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---