Տեղ համայնքում գյուղացին կայծակից ու անձրևից 40 մանր եղջերավոր անասուն է կորցրել

Տեղ համայնքում գյուղացին կայծակից ու անձրևից 40 մանր եղջերավոր անասուն է կորցրել

PanARMENIAN.Net - Սիսիանի բարձրադիր արոտավայրում՝ Տեղում, անասուններ են սատկել տեղացած հորդառատ անձրևի և կայծակի հետևանքով։ Մասնավորապես փոքր եղջերավոր անասուններից 28-ը սատկել է, մոտ 10-ն էլ կիսասատկած վիճակում է։ Այս մասին Facebook-ում գրում է «ԼԱՍՏ լրատվականը»:

Նշվում է, որ անասնապահ Էդգար Ավագյանի համար մոտ 40 փոքր եղջերավոր անասունի կորուստը տնտեսական մեծ վնաս է։

Պարզ չէ, թե ինչպիսի աջակցություն կտրամադրվի բնական աղետից տուժած Ավագյանների ընտանիքին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---