Ադրբեջանում հայտնված հայ սպային մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

Ադրբեջանում հայտնված հայ սպային մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մոլորվելու պատճառով գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերյանին քրեական օրենսգրքի 5 հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Turan.az-ը։

Քրեական գործերը հարուցվել են «ագրեսիվ պատերազմի վարում» (12-20 տարվա ազատազրկում), «լրտեսություն» (10-15 տարի), «օրենքով չնախատեսված զինված միավորման ստեղծում» (3-8 տարի), «զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, կրում» (1-ից 3 տարի), «պետական սահմանի ապօրինի հատում» (մինչև 2 տարի) հոդվածներով։

Оգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու նպատակով Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի է ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր դիվերսիայի մասին տեղեկությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---