Կենդանաբանական այգին և Գերմանիայի բնության պահպանության միությունը կգործակցեն

Կենդանաբանական այգին և Գերմանիայի բնության պահպանության միությունը կգործակցեն

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգու և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է գործակցության հուշագիր։

Փաստաթուղթը ստորագրել են Կենդանաբանական այգու տնօրենի ժպ Վլադիմիր Սիմոնյանը և NABU կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։

Դրա հիմքում դրվել են հիմնական այն ուղղությունները, որոնցով երկու կառույցը կընդլայնեն համագործակցության շրջանակը։ Նախանշվել են համատեղ էկոկրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական վերապատրաստումները, վայրի կենդանիների, մասնավորապես, արագիլների փրկության ծրագրերի իրականացումը և այլն։

Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի խոսքով՝ նմանօրինակ գործակցությունները կնպաստեն կենդանաբանական այգու հիմնական առաքելության արդյունավետ իրագործմանը, ոլորտում նոր ու մրցունակ բնապահպանական ծրագրերի իրականացմանը:

NABU կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակը կընդլայնվի, համատեղ կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Փաստաթուղթը թույլ կտա փոքր ինչ նպաստել վայրի բնության բնականոն զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանը։

Քննարկվել են նաև վայրի բնության հիմնական մարտահարվերներին, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին և բնապահպանությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---