Փոխնախարար․ Եթե դպրոցում Covid-19-ի դեպքերը լինեն 10%-ից ավելի, այն կփակվի

Փոխնախարար․ Եթե դպրոցում Covid-19-ի դեպքերը լինեն 10%-ից ավելի, այն կփակվի

PanARMENIAN.Net - Եթե կորոնավիրուսի դեպքերը դպրոցում լինեն 10% և ավելի, որոշ ժամանակով այդ դպրոցը չի գործի: Մյուս դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ։ Այս մասին, Aravot.am-ի փոխանցմամբ, հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Սեպտեմբերից մեկնարկում է 2020-2021 ուստարին։ Կառավարության որոշմամբ կրթական հաստատությունները վերաբացվում են։ Դասերին աշակերտները դիմակ կկրեն, հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որ հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասարանները կբաժանվեն 20 հոգանոց խմբերի։

Նրա խոսքով՝ նախատեսված է թեստավորել դպրոցների աշխատակիցներին: Ուսուցիչներին, որոնք առողջական խնդիրների և տարիքի պատճառով ռիսկի խմբում են, կառաջարկվի դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, կամ դասերը հեռավար կազմակերպել:

«Ուղեցույցը նախատեսում է մի շարք լուծումներ՝ ռիսկի խմբում գտնվող սովորողների և ուսուցիչների համար: Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար նախատեսում ենք կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում: Հեռավար ուսուցումը կկազմակերպվի կենտրոնացված եղանակով, ինչը նշանակում է, որ այս բեռը չենք թողնի առանձին դպրոցների և ուսուցիչների ուսերի»,- նշել է փոխնախարարը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---