Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական գործակցության հարցեր

Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական գործակցության հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական գործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների գործակցության զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հաշվի առնելով երկու երկրի անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, թե անհերքելի տվյալներ ունի, որ Վրաստանի տարածքով Սերբիայից ՀՀ զենք է մատակարարվել։ Վրաստանի արտգործնախարարությունն ապատեղեկատվություն է անվանել այդ հրապարակումները։ Տավուշում հուլիսին ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանը կոշտ քննադատել էր Սերբիային՝ ՀՀ-ին զենք վաճառելու համար։ Դրանից հետո Բելգրադը հայտարարել էր, որ ոչինչ չի խանգարում Սերբիային Հայաստանին զենք վաճառել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---