Չբղավել «բրավո», փոխարենը բարձր ծափ տալ․ Վիեննական օպերայի նոր վարքականոնը

Չբղավել «բրավո», փոխարենը բարձր ծափ տալ․ Վիեննական օպերայի նոր վարքականոնը

PanARMENIAN.Net - Վիեննայի օպերան իր նոր սեզոնը սկսկում է սեպտեմբերին: Այդ առթիվ այցելուների համար կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում վարքականոնի ուղեցույց է հրապարակվել, որում հանդիսատեսին խնդրում են ձեռնպահ մնալ «բրավո» բղավելուց, գրում է Meduza-ն։

Առաջարկվում է «բրավոն» փոխարինել բարձր ծափահարություններով:

Անվտանգության նոր կանոնները կապված են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ: Նման կերպ Վիեննայի Օպերայի ղեկավարությունը հույս ունի նվազեցնել վարակվելու ռիսկը:

Այցելուներին խորհուրդ է տրվում նաև դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն, բուֆետում վճարել անհպում տարբերակներով և համերգների ավարտից հետո դահլիճում չնստել:

Օգոստոսի 26-ի դրությամբ Ավստրիայում հաստատվել է վիրուսի 23,933 դեպք: Առողջացել է 22,145 մարդ, մահացել է 733 հոգի: Աշխարհում վարակվածների թիվը 23․9 մլն-ից ավելի է, առողջացներինը՝ 15․6 մլն, մահացածներինը՝ 820,000։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---