120-հոգանոց հարսանիքից հետո ռեստորանը 48 ժամով փակվել է ու տուգանվել

120-հոգանոց հարսանիքից հետո ռեստորանը 48 ժամով փակվել է ու տուգանվել

PanARMENIAN.Net - «Ոսկե համբույր» ռեստորանում 120 հոգանոց հարսանիք կազմակերպելու, սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար տնտեսավարողը ենթարկվել էր վարչական պատախանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ։ Կառավարությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է 48 ժամով:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել բաց և փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---