Խաշթառակում ծեծված 4-ամյա երեխան դուրս է գրվում հիվանդանոցից

Խաշթառակում ծեծված 4-ամյա երեխան դուրս է գրվում հիվանդանոցից

PanARMENIAN.Net - Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն օգոստոսի 27-ին դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Փոքրիկի կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:

«Ընտանիքի մյուս հինգ երեխան, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էր Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, նույնպես դուրս է գրվում հիվանդանոցից: Նրանք միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն»,- ասվում է գրառման մեջ:

Նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---