Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 24 մլն-ը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 24 մլն-ը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 24 մլն-ը, մահացածների՝ 825,000-ը։ Այդ են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները։

Մասնավորապես, առավտովա 10:00-ի դրությամբ վարակի 24,178,133 դեպք կար, առողջացման՝ 15,796,308, մահվան՝ 825,711 դեպքի մասին։

Վարակի տարածվածության ցուցանիշով առաջին երեք տեղում են ԱՄՆ-ն (5.8 մլն), Բրազիլիան (3.7 մլն), Հնդկաստանը (3.3 մլն)։ 4-րդ տեղում է Ռուսաստանը (968,297), 5-րդ՝ Հարավային Աֆրիկան (615,701):

Կորոնավիրուսի համավարկը բռնկվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհան քաղաքում։ ԱՀԿ-ն այն պանդեմիա է հայտարարել մարտի 11-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---