Արցախում լիբանանահայ ևս 9 ընտանիք կհաստատվի

Արցախում լիբանանահայ ևս 9 ընտանիք կհաստատվի

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին Արցախում լիբանանահայ ևս 9 ընտանիք կհաստավի։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ համապատասխան բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են:

«Հեռավար զրույց եմ ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Քննարկել ենք լիբանանահայության խնդիրները: Նորից ընդգծել եմ, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի համայնքը պահպանվի: Սակայն մեր այն հայրենակիցները, ովքեր որոշել են տեղափոխվել այլ երկիր, գերդասելի տարբերակը պետք է լինի վերադարձը Հայրենիք»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Արցախ տեղափոխված 2 լիբանանահայ ընտանիք հաստատվել է Շուշիում։ Դրանք բժիշկների ընտանիքներ են։

Բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից հատկացված 25 մլն դրամ օժանդակությունից, Արցախի կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայ 100-150 ընտանիքի։

 Ուշագրավ
Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում
Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են