ՀՀ-ում կորոնավիրուսի 203 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 203 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,270-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 203-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 1638 մարդ։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել. 3-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 864 դեպք կա, այլ պատճառով՝ 265։

Ապաքինվել է ևս 262 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,988 է։ Փաստացի բուժվողների թիվը 5153 է։

Ընդհանուր առմամբ, 200,507 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---